Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Moderna ընկերության պատվաստանյութը վաղվանից կլինի արդեն պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում. Ավանեսյան

Moderna ընկերության պատվաստանյութը վաղվանից կլինի արդեն պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում. Ավանեսյան
Հայաստան
14:32, 07 октябрь 2021
Տրանսպորտային միջոցներում սահմանված հակահամաճարակային կանոններին հետևումը բավարար չէ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հորդորելով իր գործընկերներին հետևել կանոնների պահպանման վերահսկողությանը:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ բնակչության 14 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն համաշխարհային միջին ցուցանիշը բավական բարձր է:

«Շատերը ներկայացնում են պատվաստումների հակացուցումների իրենց պատկերացումները, որ օրինակ ունեն շաքարային դիաբետ, բայց բոլոր ան արգումենտները, որ հնչել են, ի վերջո պարզվել է՝ ոչ թե հակացուցում են, այլ ուղիղ ցուցում են պատվաստման համար»,-ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ Moderna ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացն արդեն սկսվել է: Վաղվանից պոլիկլինկաներն ու ամբուլատորիաներն արդեն կունենան պատվաստանյութը: