Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ

Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ
Հայաստան
15:23, 01 июль 2021
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մոտ ապագայում այդ նմուշները փորձաքննություն կանցնեն։ Փորձաքննությունից հետո, գուցե, հնարավորություն ստեղծվի Հայաստանում պատվաստանյութի սերիական արտադրության համար»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ այդ գործում արդեն զգալի առաջընթաց կա: