Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջորդ շաբաթվանից ՀՀ պատվաստված քաղաքացիները այլևս ՊՇՌ թեստ չեն հանձնի երկրից դուրս գնալու կամ գալու համար. նախարար․Ուղիղ

Հաջորդ շաբաթվանից ՀՀ պատվաստված քաղաքացիները այլևս ՊՇՌ թեստ չեն հանձնի երկրից դուրս գնալու կամ գալու համար. նախարար․Ուղիղ
Հայաստան
11:50, 29 апрель 2021
Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ով երեկ էր կովիդի դեմ պատվաստվել, նշեց, որ իրեն լավ է զգում, մի փոքր մկանային ցավեր են եղել և թուլություն, ինչն արդեն անցել է։

Լրագրողի հարցին, թե նախարարի պաշտոնակատարը գտնու՞մ է, որ 2690 պատվաստված քաղաքացիների թիվը խայտառակ ցածր է և ինչու՞ է վարչապետը հրահանգում բոլորին պատվաստվել, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ որևէ ստիպողաբար մոտեցման հարց չկա և վարչապետը հորդորել է սկսել սեփական օրինակից։

«Մեր հանձնառությունը՝ օր առաջ ապահովելու պատվաստանյութի հասանելիությունը, օր առաջ պատվաստման գործընթացից օգտվելու կարգերը հեշտացնելու՝ արդեն իսկ կատարված են։ Այս պահին ներդրվում է նաև էլեկտրոնային հավելվածը և քաղաքացին պատվաստվելուց հետո կունենա հստակ հավաստումը, որ պատվաստված է և արդյունքում չենք ունենա իզոլացված վիճակ ու կունենանք երկրից ազատ դուրս գալու հնարավորություն և այն քաղաքացիները, ովքեր պատվաստված են, այլևս կարիք չեն ունենալու երկրից դուրս գալու կամ երկիր մտնելու համար ՊՇՌ թեստ հանձնել», - ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով չինական պատվաստանյութին, Ավանեսյանը նշեց, որ սա ևս բաց է լինելու և 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվելու հայտ ներկայացնել։

Հարցին, թե կգա՞ մի ժամանակ, երբ հնարավոր կլինի Սպուտնիկ-Վ պատվաստանյութով հնարավոր կլինի պատվաստվել նաև 18-ից բարձ տարիքի բոլոր քաղաքացիները կկարողանան պատվաստվել, Ավանեսյանն ասաց, որ դա կախված կլինի մեր ներմուծման տեմպերից և միանշանակ կգա օր, որ բոլոր պատվաստայութերն էլ հասանելի կլինեն բոլոր քաղաքացիների համար։ «Մենք ունենք մեկ միլիոն դեղաչափի արդեն համաձայնեցված քվոտա և շաբաթը կամ երկու շաբաթը մեկ նոր խմբաքանակներ ենք ստանում», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հարցին, թե առջևում քարոզարշավ է և ենթադրվում է, որ դեպքերը կավելանան և արդյո՞ք առողջապահական համակարգը դրան պատրաստ է, Ավանեսյանը նշեց, որ արդեն իսկ մշակվել է լրացուցիչ միջոցառումներ, որոնք կօգնեն ընտրությունների կազմակերպման ընթացքում ռիսկերի հնարավորինս նվազեցմանը, բայց զանգվածային հավաքները միանշանակ ռիսկ են, առավել ևս, եթե կանոնները չեն պահվում։