Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաքսու 33-ամյա վարորդն օգտվել է զբոսաշրջիկի ոչ սթափ վիճակից և նրա քարտից իրեն փոխանցել 9 միլիոն դրամ

Տաքսու 33-ամյա վարորդն օգտվել է զբոսաշրջիկի ոչ սթափ վիճակից և նրա քարտից իրեն փոխանցել 9 միլիոն դրամ
Հասարակություն
11:59, 15 декабрь 2023
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել օտարերկրյա մի քաղաքացի:

«Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գ. Քոչարի փողոցից նրան տեղափոխել էր բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց:

Այդ ընթացքում, օգտվելով քաղաքացու ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից, վարորդը վերցրել է նրա բջջային հեռախոսը և բանկային հաշվեհամարից մոտ 9 միլիոն դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը:

էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: