Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում խցանվել է մոտ 40 մարդատար և բեռնատար ավտոմեքենա. օգնել են փրկարարները

Սյունիքում խցանվել է մոտ 40 մարդատար և բեռնատար ավտոմեքենա. օգնել են փրկարարները
Հասարակություն
10:44, 20 декабрь 2023
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում արգելափակվել են բեռնատար ավտոմեքենաներ, որոնք խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խցանվել են մոտ 40 տարբեր մակնիշների մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ժամը 18:10-ից 21։25-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար ավտոմեքենա։