Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել
Հասարակություն
19:00, 16 август 2021
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք օգոստոսի 16-ին ժամը 5:44-ին տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։

ԱԻՆ-ը հիշեցնում է, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ: