Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1-03 զանգողը չպիտի սպասի, որ իրեն հետ զանգեն. Ավինյանը՝ սառույցի պատճառով շտապօգնություն գրանցված զանգերի մասին

1-03 զանգողը չպիտի սպասի, որ իրեն հետ զանգեն. Ավինյանը՝ սառույցի պատճառով շտապօգնություն գրանցված զանգերի մասին
Հասարակություն
11:12, 29 январь 2024
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանին,  հետաքրքրվեց, թե ձյան տեղումների և սառույցի հետ կապված կոտրվածքների քանի զանգ է գրանցվել շտապօգնություն:

Ի պատասխան պարոն Կարապետյանը խոստացավ թվերը ներկայացնել հաջորդ շաբաթ. «Հետզանգի ծառայությունն ակտիվացել է»:
«Բայց հիշում եք, չէ՞, հետզանգ չպիտի լինի. 1-03 զանգողը չպիտի սպասի, որ իրեն հետ զանգեն. սա ժամանակավոր է»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը: