Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանը 15-րդն է՝ ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում

Երևանը 15-րդն է՝ ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում
Հասարակություն
09:44, 31 январь 2024
Երևանը 15-րդ տեղն է գրավել աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում՝ համաձայն համաշխարհային Numbeo տվյալների բազայի:

Հարթակն ամեն տարի ներկայացնում է քաղաքների վարկանիշը անվտանգության կամ հակառակը՝ հանցավորության առումով։
Մեկ տարվա ընթացքում Երևանը բարելավել է իր դիրքերը՝ բարձրանալով 20-րդ տեղից։ Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Աբու Դաբին, երկրորդը՝ Թայբեյը, առաջին եռյակը եզրափակել է Դոհան։
Ամենահանցավոր քաղաքը, ըստ վարկանիշի, Կարակասն է։