Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգոստոսի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 173 դեպք

Օգոստոսի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 173 դեպք
Հասարակություն
14:16, 30 август 2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 173 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 58, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության՝ 18, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 12, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության՝ 4, կողոպուտի՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, հարկերից խուսափելու, խուլիգանության, համակարգչային հանցագործության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի իրացման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու և վայրի աճած կանեփի կանաչ բույսերի հայտնաբերման և ոչնչացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 10 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: