Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի

Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի
Հասարակություն
12:24, 26 февраль 2024
Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը երկու տուգանային բալ կստանա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը ներկայացնելուց:

«Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը՝ նախատեսում ենք, որ եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ արարքը կատարվի, երկու բալ տուգանային միավոր կստանա»,- ասաց Սարգսյանը։