Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ են ասում ՀՀ-ում մի քանի ՓՊ ունենալու ընդիմախոսները և գրպանի ԶԼՄ-ները․ Գևորգ Գյոզալյանի անդրադարձը

Ի՞նչ են ասում ՀՀ-ում մի քանի ՓՊ ունենալու ընդիմախոսները և գրպանի ԶԼՄ-ները․ Գևորգ Գյոզալյանի անդրադարձը
Հասարակություն
17:14, 04 сентябрь 2021
Փաստաբանական պալատի նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եվ այսպես, ի՞նչ են ասում ՀՀ-ում մի քանի ՓՊ ունենալու ընդիմախոսները և գրպանի ԶԼՄ-ները:
 
1. Իշխանությունների ծրագիրն է, որի միջոցով ցանկանում են պառակտել պալատը: Այս փաստարկը այնքան անլուրջ է, որ մտածում էի անգամ բաց թողնել, բայց քանի որ կան մարդիկ ովքեր լրջորեն հավատում են դրան, ուստի որոշեցի անդրադառնամ: 

Իշխանություններին ընդհակառակը անհրաժեշտ է մեկ պալատ, քանի որ մեկ պալատին վերահսկելը ավելի հեշտ է, քան մի քանիսին:

Այսօր Պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ՓՊ դպրոցը պետության հաշվին են իրենց գործունեությունը ծավալում, այն շենքը որում այս մարմինները նստած են պետությանն է: ՀՊԳ-ն ահռելի միջոցներ է ստանում պետությունից (եթե չեմ սխալվում տարեկան մոտ 350.000.000) իմ տեղեկություններով ՀՊԳ-ին տրամադրվող գումարների հաշվին նաև ՓՊ որոշ վարչական ծախսերն են իրականացվում:

Այս պայմաններում որևէ մեկը լո՞ւրջ մտածում է, որ ՓՊ-ն կախվածություն չո՞ւնի պետությունից: Պատահական չէ, որ իշխանական բոլոր պատգամավորները և բոլոր ժամանակի ԱՆ նախարարները դեմ են մի քանի պալատ ունենալու գաղափարին:

2. Ինչո՞ւ են այս հարցին որոշ ստվերային անձինք մեծ աղմուկ տալիս: Շատ պարզ, մի քանի պալատը ուղղակի կխփի ներկա պալատի գրպանին, որի հետևանքով պալատը միգուցե կորցնի ծառայողական ավտոմեքենաները, ստիպված լինի հաստիքացուցակ կրճատել, հրաժարվել այլ շռայլություններից: Կարգապահական արդյունավետ գործիքը կկորցնի և այլն: Այս համատեքստում, իշխանություններին էլ սա պետք չէ, շատ պարզ պատճառով:

3. Այլընտրանքային պալատը ունենալը ոչ միայն խթան կհանդիսանա այս պալատի համար առաջ շարժվելու և չդառնալու նախարարություն, այլև այլընտրանքային պալատը կստեղծվի հենց փաստաբանների կողմից, իրենց անդամավճարներով և այս պալատը շենքային կամ բյուջետային կախվածություն չի ունենա պետությունից, ինչը հասկանալի է իշխանությունները չեն ցանկանա, քանի որ վերահսկողական գործիքներ էլ չեն ունենա:

4. Գալով լիցենզավորմանը, հանրային պաշտպանությանը, կարգապահական հարցերին, հավատացեք ամբողջը շատ հստակ կարգավորվում է օրենքով: Ցավոք այս ֆորմատն ինձ թույլ չի տալիս մանրամասն ներկայացնելու, բայց այս հարցին ես դեռ կանդրադառնամ մասնագիտորեն: