Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու․ հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ զարգացման․ Գևորգ Գյոզալյան

Առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու․ հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ զարգացման․ Գևորգ Գյոզալյան
Հայաստան
14:13, 19 август 2021
Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու ՓՊ նախագահի ընտրությունները, ինչպես և ենթադրվում էր հիմնական թեկնածուն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ՝ Սիմոն Բաբայանն է, ով նաև վայելում է ներկայիս ՓՊ նախագահի բացահայտ աջակցությունը: Այս օրվան, այս մարդիկ պատրաստվել են ութը տարի, փակելով փաստաբանական դպրոցը մի շարք հեղինակություն ունեցող փաստաբանների առջև, որպեսզի այնպես չստացվի, որ այդ փաստաբանների ռեյտինգը ունկնդիրների մոտ աճի: 

Եվ ահա, ես կանգնած եմ շեքսպիրյան հայտնի դիլեմայի առջև՝ թողնել, որ հաջորդ ութը տարին ևս ՓՊ-ում տիրեն այն բարքերը, որոնք այժմ կան, թե այս համայնքի համար տալ վերջին, վճռական պայքարը, թիրախավորելով անձս, և փորձելով շտկել այն թերությունները որոնք քննադատում եմ արդեն ութ տարի:

Ինձ համար անտանելին ոչ թե այն է, որ մի բան արեցի և չստացվեց, այլ այն, որ ես կարող էի ինչ-որ ճիշտ բան անել, բայց չարեցի: 

Այս գրառմամբ հրապարկային հայտարարում եմ, որ վաղը ես առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու և փորձելում եմ իմ կոլեգաների հետ, կատարյալ սիրո մթնոլորտում խոսելու, որ տղե՛րք և աղջիկներ, եկեք զարգացնենք ՓՊ-ն, եկեք չթողնենք, որ այն դառնա նախարարություն, եկեք առաջ գնանք, եկեք չլճանանք: Հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ զարգացման: