Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիմ Քարդաշյանը և Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են

Քիմ Քարդաշյանը և Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են
Հասարակություն
19:21, 26 март 2024
Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Քիմ և Օդելը 6 ամիս է ինչ հանդիպում էին։ Երկրպագուները հասկացել են զույգի բաժանման մասին, երբ Vanity Fair երեկույթին նրանց միասին չեն տեսել։ 

«Քիմն ու Օդելը երբեք այդքան էլ լուրջ հարաբերությունների մեջ չեն եղել։ Հիմա նրանք կյանքի տարբեր ուղիներում են: Դա պարզապես ժամանց էր, բայց այն այլևս վերջացել է»․ - պնդել է աղբյուրը։ 

Զույգի բաժանման պատճառներն անհայտ են։

Հավելենք, որ Օդելը նախկինում սիրավեպ է ունեցել Քիմի քրոջ՝ Քլոեի հետ։