Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քենեդի-կրտսերը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու

Քենեդի-կրտսերը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու
Միջազգային
13:03, 06 апрель 2023
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը՝ Ռոբերտ Քենեդի-կրտսերը, 2024թ. ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել, հայտնում է CNN-ը:

Բնապահպանության հարցերով իրավաբան և ակտիվիստ, որը դեմ է պատվաստումներին, Ռոբերտ Քենեդի-կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել Դաշնային ընտրական հանձնաժողով՝ 2024 թվականին Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը պարզաբանում է, որ 69-ամյա Քենեդի-կրտսերը Նյու Յորքից նախկին սենատոր, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի որդին է և 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը։

CNN-ը հիշեցնում է, որ Քենեդին թերահավատորեն է վերաբերվում պատվաստմանը։ Նա դեմ է արտահայտվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին և քննադատել է դաշնային կառավարության՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի գործողությունները: 

Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։