Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը միջուկային «արմագեդոնի» ռիսկը համարել է ամենաբարձրը Կարիբյան ճգնաժամից ի վեր

Բայդենը միջուկային «արմագեդոնի» ռիսկը համարել է ամենաբարձրը Կարիբյան ճգնաժամից ի վեր
Միջազգային
11:59, 07 октябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, միջուկային «արմագեդոնի» ռիսկը ամենաբարձր մակարդակում է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, քանի որ ռուս պաշտոնատար անձինք մտածում են մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, հաղորդում է Associated Press-ը: 

Ելույթ ունենալով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից կազմակերպված դրամահավաքի միջոցառմանը՝ Բայդենն ասել է, որ բավականին լավ է ճանաչում Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ հաստատելու համար, որ նա «չէր կատակում, երբ խոսում էր մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի օգտագործման մասին»:

«Մենք չենք բախվել «արմագեդոնի» հեռանկարին Քենեդիի և Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո»,- ավելացրել է Բայդենը և ենթադրել, որ Պուտինի սպառնալիքն իրական է, քանի որ «նրա զինված ուժերը, կարելի է ասել, զգալիորեն հետ են մնացել»:

ԱՄՆ պաշտոնատար անձինք ամիսներ շարունակ զգուշացնում էին Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման ռիսկի մասին, քանի որ Ռուսաստանը մարտի դաշտում բախվել է մի շարք ռազմավարական անհաջողությունների, սակայն Բայդենի խոսքերը ամենակտրուկն էին, որ այդ թեմայի առնչությամբ երբևէ հնչեցրել են ԱՄՆ իշխանությունները, կարծում է The Associated-ը։