Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել դատապարտել միջուկային սպառնալիքները

Քաղաքականություն / Աշխարհ
Միացյալ Նահանգները կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին դատապարտել միջուկային սպառնալիքները։ Հինգշաբթի նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ուկրաինայի հարցով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախարարական հանդիպմանը։
«Խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է հստակ ուղերձ հղի, որ միջուկային այս անպատասխանատու սպառնալիքները պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Բլինքենը։Այսպիսով, նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և իր ժողովրդին։
Բլինքենն ընդգծել է, որ հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները հայտարարություն են տարածել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի անթույլատրելիության մասին։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը երկրի տարածքային ամբողջականության և ժողովրդի պաշտպանության վերաբերյալ «Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների խախտման ևս մեկ օրինակ է»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Մոսկվան հանդես է եկել «Եվրոպայի դեմ միջուկային զենք կիրառելու բացահայտ սպառնալիքներով և չտարածման ռեժիմի պարտավորությունների անխոհեմ արհամարհմամբ»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը ԱՄՆ առաջնորդի ելույթն անվանել է «անպարկեշտ»՝ ասելով, որ նա «ՌԴ նախագահին է վերագրել այն խոսքերը, թե մեր երկիրը սպառնում է աշխարհին միջուկային զենքով»։