Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ` «Մեծամոր» արգելոց-թանգարանի մոտակայքում

Հրդեհ` «Մեծամոր» արգելոց-թանգարանի մոտակայքում
Հասարակություն
00:49, 31 март 2024
Մարտի 30-ին, ժամը 13։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի «Մեծամոր» արգելոց-թանգարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:32-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: