Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆանտան գյուղի դաշտերում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Ֆանտան գյուղի դաշտերում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Հասարակություն
12:41, 09 октябрь 2022
Հոկտեմբերի 8-ին` ժամը 19։00-ին. Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: