Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Հասարակություն
10:36, 21 сентябрь 2021
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:16-ին, մարվել՝ 21:45-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: