Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի նախկին քաղաքապետը մարդկանց է հավաքում՝ վաղվա հանրահավաքին մասնակցելու համար

Ստեփանակերտի նախկին քաղաքապետը մարդկանց է հավաքում՝ վաղվա հանրահավաքին մասնակցելու համար
Հասարակություն
19:39, 08 май 2024
Ինչպես արդեն գրել էինք՝ Տավուշի փրկության շարժման ներկայացուցիչները, որոնք վաղը երթով կհասնեն Երևան՝ հանրահավաք անցկացնելու, սկսել են գործադրել ողջ ֆինանսական, մեդիա և մարդկային ռեսուրսն ու ունեցած կապիտալը՝ հավաքի բազմամարդությունն ապահովելու համար։ Այդ նպատակի համար տարբեր ընկերությունների աշխատակիցների են ստիպում ներկա գտնվել հանրահավաքին՝ «Երևան պարկ»-ի աշխատակիցներ, «Գազպրոմի» աշխատակիցներ։ Լուրեր կան, որ այդ նպատակին ուղղված ջանքեր է գործադրում նաև Ստեփանակերտի նախկին քաղաքապետը՝ Դավիթ Սարգսյանը, ով փորձում է մարդկանց «հավաքագրել» վաղվա հանրահավաքին մասնակցելու։