Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տանը նստել չի կարող, Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին». Արմեն Աշոտյան

«Տանը նստել չի կարող, Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին». Արմեն Աշոտյան
Քաղաքականություն
12:54, 05 апрель 2022
«Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է, որպես կազմակերպիչ ուժերի ղեկավար: Մասնակցելու է, ոչ միայն Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև, որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է ինչ է կատարվում: Պատկերացրեք ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար, այլ նաև անձամբ մասնակցում է հանրահավաքին»,-այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ նման օրհասական պահ է եղել, երբ հանդիպել էին ՀՀ երեք նախագահները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշեց, որ հանրահավաքը կազմակերպել են ընդդիմադիր դաշինքները, բայց այն կուսակցական պատկանելիություն չունի: