Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը վերջնականացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը

Հայկական կողմը վերջնականացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը
Հասարակություն
19:06, 10 апрель 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Արայիկ Հարությունյանը ողջունել է տիկին Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի, անցկացումը Հայաստանին վստահելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ դրանք լավագույնս կազմակերպելու համար:
Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախատրաստական աշխատանքների վերաբերյալ: Այդ համատեքստում կարևորվել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը խթանելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հայկական կողմն արդեն վերջնականացրել է խաղերի կազմակերպման ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը: Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Զրուցակիցներն ընդգծել են, որ ազգային կոմիտեի գործադիր մարմնի ձևավորումն առաջնային կարևորություն ունի՝ խաղերի կազմակերպման և ՖԽՄԿ-ի և Հայաստանի միջև արդյունավետ աշխատանքն ապահովելու տեսանկյունից: