Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քարաթափումների հետևանքով երկկողմանի փակ են Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները

Քարաթափումների հետևանքով երկկողմանի փակ են Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները
Հասարակություն
13:27, 11 апрель 2024
Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ: Ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր: