Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարներ են արգելափակվել

Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարներ են արգելափակվել
---
17:08, 11 январь 2024
Հունվարի 11-ին՝ ժամը 10:41-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 12:18-ից 14:43-ը փրկարարները Տաթև-Լծեն ավտոճանապարհի մոտ 18-ին կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 6 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: