Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Հասարակություն
17:37, 02 май 2024
Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- ասված է հաղորդագրության մեջ: