Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՆ-ն՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորում ստացածների մասին

ԱՆ-ն՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորում ստացածների մասին
Հասարակություն
11:38, 25 август 2023
7Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը: