Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը, կան վիրավորներ. shamshyan.com

Բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը, կան վիրավորներ. shamshyan.com
Հասարակություն
20:52, 20 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ը, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք Երևանից վերադառնալիս են եղել  Գյումրու բժշկական կենտրոն: Նրանք ճանապարհին նկատել են վթարը, և բժիշկները կանգնել են, օգնություն ցուցաբերել վիրավորներին, ապա՝ տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: