Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ստեփանակերտում բնակվողները գիտեն այդ ամենի պատասխանը»․ Արցախի նախագահի խոսնակը չի մեկնաբանում «Ստեփանակերտում սուրճ խմող ադրբեջանցիների» մասին լուրերը

«Ստեփանակերտում բնակվողները գիտեն այդ ամենի պատասխանը»․ Արցախի նախագահի խոսնակը չի մեկնաբանում «Ստեփանակերտում սուրճ խմող ադրբեջանցիների» մասին լուրերը
Հասարակություն
18:42, 23 сентябрь 2021
Վերջին օրերին համացանցում քննարկման թեմա է դարձել ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Ստեփանյանի գրառումը, որը ներկայանալով որպես զինվորի ծնող՝ գրում է, թե իբր ադրբեջանցիները քաղաքացիական հագուստներով գնում են Ստեփանակերտ, գնումներ կատարում և այցելում սրճարաններ, և իբր ինքը ընկերուհու հետ ականատես է եղել դրան։ 

Civic.am-ը կապ հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ պարզելու համար արդյո՞ք հնարավոր է նման բան։ Տիկին Ավանեսյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել․ «Առանց մեկնաբանության, ես չգիտեմ՝ ով է դա գրել։ Ստեփանակերտում բնակվողները գիտեն այդ ամենի պատասխանը»։