Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։