Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում ՍԱՏՄ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում ՍԱՏՄ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել
Հասարակություն
17:55, 28 сентябрь 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ:

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում:

Խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակական են։