Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել

Պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել
Հասարակություն
16:05, 29 сентябрь 2021
Երևանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է Արցախի պաշտպանության համար հերոսաբար անմահացած արաբկիրցիների հիշատակը հավերժացնող խաչքար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա են գտնվել զոհված հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը, ավագանու անդամներ, հյուրեր: Արաբկիրցիների սիրված զբոսայգու այս անկյունն այսուհետ այլ արժեք ու խորհուրդ կունենա:

«Յուրաքանչյուրս մեր գիտակցության ու մեր զգացողությունների չափով այսուհետ մեր կյանքը շատ ավելի պատասխանատու պետք է ապրենք և այն ավելի ծառայեցնենք հանուն ընդհանուրի, հանուն հայրենիքի»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը: