Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը …». Էմմի գրառումը՝ հոր «Անվերջության ժապավեն» մոնումնետալ քանդակը վերականգնելու մասին

«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը …». Էմմի գրառումը՝ հոր «Անվերջության ժապավեն» մոնումնետալ քանդակը վերականգնելու մասին
Հասարակություն
14:57, 26 октябрь 2021
Երգչուհի Էմմին իր ինստագրամյան միկրոբլոգի Story հատվածում հրապարակել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունը ու կից գրել. «Շնորհակալություն ՀՀ կառավարությանը»:

Նշենք, որ շարունակվում են քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումնետալ քանդակի վերականգնման աշխատանքները։

Կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ ավելի քան 141 մլն դրամ է հատկացվել արձանի վերականգնման, 27 մլն դրամ էլ՝ տարածքի բարեկարգման համար։

Դավիթ Բեջանյանի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ՝ արձանի վերականգնումն իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը: