Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցի տնօրեն վերընտրվելու համար կաշա՞ռք է պահանջվել․ Aravot.am

Դպրոցի տնօրեն վերընտրվելու համար կաշա՞ռք է պահանջվել․ Aravot.am
Հասարակություն
14:46, 03 ноябрь 2021
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զեկուցագիր է ներկայացվել, որ Արամայիս Հակոբյանը ներկայացել է նշված վարչություն և հայտարարել, որ իր կնոջ մորից՝ Ռուզաննա Ասմարյանից դպրոցի տնօրեն վերընտրվելու համար Արմավիրի մարզպետարանի ֆինանսական բաժնի պետ Արայիկ Հակոբյանը կաշառք է պահանջել:

Ըստ նույն աղբյուրի, Արամայիս Հակոբյանը ներկայացրել է Արայիկ Հակոբյանի և Ռուզաննա Ասմարյանի հանդիպման ընթացքում գաղտնի ձայնագրված հեռախոսային խոսակցությունը՝ հայտարարելով, որ ձայնագրությունը կապված է հենց տնօրենի վերընտրվելու հարցի հետ: Ընդ որում, Ասմարյանը եւս հայտնել է, որ սեպտեմբերի կեսերին Արմավիրի մարզպետարանի ֆինանսական բաժնի պետն իր վերընտրման գործընթացը կարգավորելու համար գումարային պահանջի ակնարկ է արել, սակայն ինքը մերժել է:

Ռ. Ասմարյանն ու Ա. Հակոբյանը դեպքի կապակցությամբ հրաժարվել են հաղորդումներ տալուց:

Նախապատրաստվում են նյութեր: