Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում աղմկահարույց սպանության գործով ոստիկանության Երևանի վարչության քրեականի պետի և Շենգավիթի ոստիկանապետի տեղեկությունները հավաստի էին. shamshyan.com

Երևանում աղմկահարույց սպանության գործով ոստիկանության Երևանի վարչության քրեականի պետի և Շենգավիթի ոստիկանապետի տեղեկությունները հավաստի էին. shamshyan.com
Հասարակություն
12:44, 04 ноябрь 2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, տաք հետքերով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին իրականացրել են «Երեքը՝ Սյունիքում, չհաշված՝ զենքը» օպերացիան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզում վնասազերծվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ն, 20-ամյա Հայկ Ա-ն, 22-ամյա Նարեկ Ա-ն։ 

Վերջիներս բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ովքեր կասկածվում են նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։ 

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի վայրի զննության ընթացքում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը ևւ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետը մի քանի օպերատիվ տեղեկություններ ստանալուց հետո կարծիք են հայտնում, որ ովքեր են ենթադրյալ կասկածյալները և որ նրանք ուղևորվում են Արցախ ու արդեն ժամերի ընթացքում տեղեկությունը հավաստի է լինում. նրանք Սյունիքի մարզում վնասազերծվում են, և չէր բացառվում, որ հնարավոր է՝ կասկածյալները զինված լինեին, քանի որ ժամեր առաջ ինքնաձիգով սպանություն էին կատարել։ 

Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Հ. և Ն. Ա-երն ազգականներ են։