Քաղաքացիակենտրոն
լրատվություն

COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքում կատարվել են փոփոխություններ

COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքում կատարվել են փոփոխություններ
Հասարակություն
14:05, 11 ноябрь 2021
Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Այդ մասին ասված է առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

Պատվաստումներն իրականացվում են
 
Երևանում`
  • Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում) 12:00-16:30-ը.
  •  ԵՊՀ` 11:30-15:30-ը.
  •  «Ռոսիա մոլ»` 16:00-20:00-ը.
  •  «Մալիբուի» հարակից տարածք (թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00-ը: