Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոփոխություններ՝ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում

Փոփոխություններ՝ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում
Հասարակություն
13:23, 29 октябрь 2021
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:

Պատվաստումներն իրականացվում են

Երևանում`
  • Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30
  • ԵՊՀ` 11:30-15:30
  • «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
  • «Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00
  • Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30
  • Կասկադ համալիր` 13:00-16:30
Մարզերում`
  • Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00
  • Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00