Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Լապշինն այցելել է հոսպիտալում բուժվող ծանր վիրավոր զինվորին և տեսանյութ հրապարակել

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է «Էրեբունի» հիվանդանոց և տեսանյութ հրապարակել ֆեկսբուքյան էջում՝ կից գրելով․

 ««Էրեբունի» հիվանդանոցում մենք այցելեցինք մեջքից վիրավորված մի զինվորի, որի անունը Նորիկ է: Փամփուշտը դիպել է ողնաշարին `ամբողջությամբ պարալիզացնելով նրան գոտկատեղից ներքև: Նա մի քանի բարդ վիրահատությունների է ենթարկվել, և նրան երկար վերականգնողական աշխատանք է սպասվում: Հնարավորություն կա՞ ոտքի կանգնելու: Բժիշկներն ասում են, որ իրենք անում են ամեն հնարավորը: Նորիկն ինքը չի կորցնում հումորի զգացումը և ասում է. «Եթե նորից պատերազմ լինի, ես նորից կգնամ պաշտպանելու Հայրենիքը»: Ի դեպ, վիրաբույժները ողնաշարի միջից փամփուշտը հանել են, Նորիկը պահում է այն և ուրախությամբ ցույց է տալիս մեզ:

Հայ հեռուստադիտողները կարող են այս տեսանյութում տեսնել նաև իրենց սիրելի դերասանուհուն։

Եթե ցանկանում եք աջակցել իմ բլոգին և իմ գործունեությանը, ապա սա է Ռուսաստանի Սբերբանկի քարտը ՝ 4276 1600 2236 6117, Paypal »։