Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կովիդի 30 նոր դեպք է գրանցվել

Արցախում կովիդի 30 նոր դեպք է գրանցվել
Հասարակություն
14:47, 11 декабрь 2021
Դեկտեմբերի 10-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 97 վարակակիր:

Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27 501 քաղաքացու հետազոտություն, որից 4470-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն