Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս լրագրող Պեգովը ձերբակալվել է Մոլդովայի հատուկ ծառայությունների կողմից

Ռուս լրագրող Պեգովը ձերբակալվել  է Մոլդովայի հատուկ ծառայությունների կողմից
Հասարակություն
14:41, 15 декабрь 2021
Մոլդովայի հատուկ ծառայությունները խուզարկել և ձերբակալել են ռուս լրագրող Սեմյոն Պեգովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետդումայի պատգամավոր Արտեմ Տուրովի հայտարարությունը։

«Այս գիշեր Քիշնևից Մոսկվա չվերթի ժամանակ ռուս լրագրող Սեմյոն Պեգովը կանգնեցվել և ավելի քան մեկ ժամ պահվել է Մոլդովայի Հանրապետության տեղեկատվության և անվտանգության ծառայության (ՀՔԾ) կողմից»,- գրել է Տուրովը Telegram-յան իր ալիքում։ 

Նրա խոսքով՝ Պեգովը նկարահանել է պատմություններ Մերձդնեստրի հակամարտության պատմության ու իրադարձությունների, դրա կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ու ռուս խաղաղապահների դերի մասին։

«Բացի հեռախոսների, նոութբուքների և այլ սարքավորումների խուզարկությունից և մանրակրկիտ զննությունից, աշխատակիցները բացահայտ սպառնացել են ՌԴ քաղաքացուն, որ կհանձնեն Ուկրաինայի ուժայիններին»,- գրել է պատգամավորը։

Տուրովի փոխանցմամբ՝ ավելի ուշ Պեգովն ազատ է արձակվել։ Սակայն նա նշել է, որ այս անբարյացակամ գործողություններն իրականացվել են այն պայմաններում, երբ Ռուսաստանը աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային։