Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ և շնորհավորել դիրքապահ զինծառայողների Ամանորը

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ և շնորհավորել դիրքապահ զինծառայողների Ամանորը
Հասարակություն
18:40, 31 декабрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Նախագահի խոսքով՝ 2022թ.-ին իշխանություններն անելու են հնարավորն Արցախի անվտանգության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու համար:Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցել է նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: