Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի արտգործնախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին

Արցախի արտգործնախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին
Քաղաքականություն
14:02, 31 декабрь 2021
Դեկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ. տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից:

Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։

Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ են։