Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարտական դիրքեր, զրուցել հրամանատարական կազմի և զինծառայողների հետ

Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարտական դիրքեր, զրուցել հրամանատարական կազմի և զինծառայողների հետ
Հասարակություն
17:50, 31 декабрь 2021
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այսօր այցելել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին։

«Զրուցել եմ հրամանատարական կազմի ու զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու ապահովության»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետը: