Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն չի հայտնաբերվել

Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն չի հայտնաբերվել
Հասարակություն
18:43, 26 январь 2022
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Մատաղիսի ուղղությամբ:  
 
Որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:
 
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: