Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է՝ միջինը 4.7 դրամով

Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է՝ միջինը 4.7 դրամով
Հասարակություն
14:03, 01 февраль 2022
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինում 4.7 դրամ ավելի շատ վճարել։

Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։

Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։