Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 18032 քաղաքացի

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 18032 քաղաքացի
Հասարակություն
15:56, 05 февраль 2022
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ 18 հազար 32 մարդ է ընդունվել հիվանդանոցներ, վարակի նոր դեպքերի թիվը գերազանցել է 177 հազարը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին օրվա հոսպիտալացումների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 1,3 տոկոսով:

Ցուցանիշի աճ է գրանցվել 41 շրջանում, նվազում՝ ևս 41-ում: Օմիկրոն շտամն արձանագրվել է 84 շրջանում։