Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման հանձնաժողով

Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման հանձնաժողով
Հասարակություն
21:27, 11 февраль 2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ  փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։

Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահն է նշանակվել Արթուր Թովմասյանը: