Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ

Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ
Հասարակություն
10:33, 16 февраль 2022
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ․ տեղեկացնում են Արցախի ԱԽ-ից:

«Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։

Նշենք, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները»,- ասված է հաղորդագրությունում։