Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թ․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բացահայտված իրավախախտումների, վարչական արձանագրությունների և կայացված որոշումների վերաբերյալ հաշվետվություն

Հասարակություն
17:52, 18 февраль 2022
Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 1373 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 126 մլն 130 հազար ՀՀ դրամի տուգանք։

Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․ տրանսպորտ՝ 18 մլն 940հազար դրամ, քաղաքաշինություն՝ 49 մլն 810 հազար, Էներգետիկա և էներգասպառում՝ 1 մլն 900 հազար, հողօգտագործում՝ 10 մլն 200 հազար, հրդեհային և տեխնիկական անվտանգություն՝ 45 մլն 280 հազար դրամ։

Ըստ բնագավառների վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացված որոշումների պատկերն այսպիսին է․

Տրանսպորտային անվտանգության բնագավառ․

2021 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 636 արձանագրություն, որից 503-ով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Տրանսպորտային անվտանգության բնագավառին վերաբերող 46 վարչական ակտ բողոքարկվել է։ 40-ով որոշում է կայացվել բողոքն առանց բավարարման և որոշումն անփոփոխ թողնելու, ��-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ․

Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվել են 27 ստուգման ակտ և 13 արձանագրություն, որոնցով կայացվել է 36 որոշում վարչական տույժ նշանակելու մասին և 3 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին, 1-ը քննության փուլում է։

2021 թվականի ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառից վարչական ակտերի դեմ բողոքներ չեն ներկայացվել։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ․

Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 376 որոշում, նշանակվել 45 մլն 280 հազար դրամի տուգանք։

2021 թվականի ընթացքում նշված բնագավառից բողոքարկվել է 14 վարչական ակտ, որից 10-ով որոշում է կայացվել կայացված ակտերն անփոփոխ թողնելու մասին, իսկ 3-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։

Քաղաքաշինության բնագավառ․

Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 420 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 49 մլն 810 հազար ՀՀ դրամի տուգանք։

2021 թվականին քաղաքաշինության բնագավառում բողոքարկվել է 2 վարչական ակտ, որոնցից 1-ով կայացված որոշումն անփոփոխ է թողնվել, 1-ն էլ ընթացքի մեջ է։

Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառ․

Ստուգումների արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 38 որոշում։

Նշանակված տուգանքի գումարը կազմում է 10 մլն 200 հազար ՀՀ դրամ, որից՝ 8 մլն-ը՝ տարեկան ծրագրով իրականացված ստուգումների, իսկ 2 մլն 200 հազարը՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների արդյունքներով։

2021 թվականին արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացել է 9 հաղորդում։

Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 1373 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 126 մլն 130 հազար ՀՀ դրամի տուգանք։

Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․տրանսպորտ՝ 18 մլն 940 հազար դրամ, քաղաքաշինություն՝ 49 մլն 810 հազար, Էներգետիկա և էներգասպառում՝ 1 մլն 900 հազար, հողօգտագործում՝ 10 մլն 200 հազար, հրդեհային և տեխնիկական անվտանգություն՝ 45 մլն 280 հազար դրամ։

Ըստ բնագավառների վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացված որոշումների պատկերն այսպիսին է․

Տրանսպորտային անվտանգության բնագավառ․

2021 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 636 արձանագրություն, որից 503-ով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Տրանսպորտային անվտանգության բնագավառին վերաբերող 46 վարչական ակտ բողոքարկվել է։

40-ով որոշում է կայացվել բողոքն առանց բավարարման և որոշումն անփոփոխ թողնելու, 5-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ․

Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվել են 27 ստուգման ակտ և 13 արձանագրություն, որոնցով կայացվել է 36 որոշում վարչական տույժ նշանակելու մասին և 3 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին, 1-ը քննության փուլում է։

2021 թվականի ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառից վարչական ակտերի դեմ բողոքներ չեն ներկայացվել։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ․

Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 376 որոշում, նշանակվել 45 մլն 280 հազար դրամի տուգանք։

2021 թվականի ընթացքում նշված բնագավառից բողոքարկվել է 14 վարչական ակտ, որից 10-ով որոշում է կայացվել կայացված ակտերն անփոփոխ թողնելու մասին, իսկ 3-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։

Քաղաքաշինության բնագավառ․

Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 420 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 49 մլն 810 հազար ՀՀ դրամի տուգանք։

2021 թվականին քաղաքաշինության բնագավառում բողոքարկվել է 2 վարչական ակտ, որոնցից 1- ով կայացված որոշումն անփոփոխ է թողնվել, 1-ն էլ ընթացքի մեջ է։

Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառ․

Ստուգումների արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 38 որոշում։

Նշանակված տուգանքի գումարը կազմում է 10 մլն 200 հազար ՀՀ դրամ, որից՝ 8 մլն-ը՝ տարեկան ծրագրով իրականացված ստուգումների, իսկ 2 մլն 200 հազարը՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների արդյունքներով։

2021 թվականին արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել 9 հաղորդում։