Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում շարունակել են արձանագրել խախտումներ

ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում շարունակել են արձանագրել խախտումներ
Հայաստան
16:55, 26 август 2021
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության
տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից,
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության
կանոնների պահպանման նպատակով շարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի
մշտադիտարկումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Քանաքեռ-
Զեյթուն վարչական շրջանում տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր
ուղևորափոխադրման համակարգում մշտադիտարկվել է 45 տրանսպորտային միջոց: Վերահսկողության
արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ թվով 7 արձանագրություն։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մշտադիտարկվել է շուրջ 30 տրանսպորտային միջոց։ Թվով 10
ավտոբուս երթևեկել է գերբեռնված, միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, որոշ
դեպքերում էլ ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել։ Արդյունքում՝ կանգնած ուղևորներն
իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն
և նշանակվել տուգանք։

Մշտադիտարկումների և վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև բացատրական և
իրազեկման աշխատանքներ։

Հավելենք, որ Տեսչական մարմինների և ոստիկանության կողմից վերահսկողական գործառույթները
կրում են ամենօրյա և շարունակական բնույթ: