Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանկապարտեզներում շարունակվում են ուսումնասիրությունները

Մանկապարտեզներում  շարունակվում են ուսումնասիրությունները
Հայաստան
16:46, 17 март 2021
Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայնում է․

«Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցների կողմից  վարչական շրջանում գործող մանկապարտեզներում  շարունակվում են ուսումնասիրությունները։ Այսօր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել թիվ 149 մանկապարտեզ։ Ուսումնասիրել են աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը՝ ըստ գերատեսչական նորմերի, սննդի որակը և պիտանելիության ժամկետներն՝ ըստ սննդի կազմակերպման ներկայացվող սանիտարական նորմերի և կանոնների։
Մանկապատեզում աշխատանքները կազմակերպվում են համաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ։ 
_________________________________________
#Քանաքեռ_Զեյթուն_Վարչական_Շրջան
#Երեխաները_Մեր_Ապագան_Են»։